News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու Չինաստանի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որպեսզի մշակեն արձագանքը բալիստիկ հրթիռների պատահական կամ սադրիչ հարվածներին, հայտնում է ՌԲԿ-ն։

Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «Օդային- տիեզերական ազնվտանգություն-2017» համակարգչային հրամանատարային շտաբային զորավարժությունների ժամանակ մշակվելու են «հակահրթիռային պաշտպանության խմբավորումների գործողությունների ծրագրմանը առնչվող հարցերը»։

Ռուս-չինական զորավարժությունները անցկացվելու են Պեկինում, դեկտեմբերի 11-16-ը։

«Տվյալ զորավարժությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- վստահեցրել են ՊՆ –ից, նշելով, որ խոսքը Ռուսաստանի ու Չինաստանի զինված ուժերի փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին է «ընդհանուր մարտահրավերները» անդրադարձնելու ժամանակ։

Բալիստիկ հրթիռների կանոնավոր փորձարկումներ են իրականացնում Ռուսաստանի ու Չինաստանի հարեւան ԿԺԴՀ-ում։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ