News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր աշխատանքի տեղավորվելիս եւ ձեռներեցության մեջ շատ կարեւոր է կապերի ու ծանոթությունների հաստատումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբրի 17-ին, Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը։

Նրա փոխանցմամբ, թեեւ Հայաստանում շատ են բողոքում, որ մարդիկ գործի են տեղավորվում ծանոթի միջոցով, բայց պետք է նշել, որ Ամերիկայում եւս աշխատանքի տեղավորումը կապերի եւ ծանոթությունների միջոցով է կատարվում։

«Երբ մարդիկ ստանում են, օրինակ, մագիստրոսի աստիճան, չպետք է տրվեն հպարտությանը եւ նստեն ու սպասեն իրենց երազած աշխատանքին։ Ես եւս, երբ ավարտեցի ու ունեի միջոցների խնդիր, աշխատանքի ընդունվեցի մի ընկերությունում, որտեղ զբաղվում էի փաստաթղթերի կազմամբ եւ սքանավորմամբ։ Վեց ամիս այնտեղ աշխատելով՝ ես ձեւավորեցի կապերի լայն շրջանակ, ապա ստացա աշխատանքի նոր առաջարկներ, իսկ այսօր այստեղ իրականացնում եմ դիվանագիտական ծառայություն»,-ընդգծեց նա։

Անդերսոնի կարծիքով, Հայաստանը տեխնիկական կտրուկ զարգացում է ապրել։ «2001-2002 թվականներին, երբ ես Հայաստանում էի եւ ապրում էի Կապանում, բջջային հեռախոսներ Հայաստանում գրեթե չկային, ինտերնետային կապն էլ շատ ցածր արագությամբ էր։ Իսկ այժմ,15 տարի անց, երբ ես կրկին Հայաստանում եմ՝ դիվանագիտական ծառայություն իրականացնելու, տեսնում եմ լրիվ այլ պատկեր՝ Հայաստանը ոչ միայն կտրուկ զարգացում է ապրել տեխնիկապես, այլ նաեւ ունի հեռախոսների իր սեփական բրենդը՝ Արմֆոնը»,-նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ