Անգլիայի Բաքինգեմշիր կոմսության օդային տարածքում ուրբաթ երեկոյան ուղղաթիռի եւ թեթեւ շարժիչով ինքնաթիռի վթարի հետեւանքով տարածաշրջանային ոստիկանությունը մի քանի մարդու մահվան մասին է հաստատել:
«Մեր տեղեկություններով՝ Բաքինգեմշիրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մի քանի մարդ է զոհվել: Արտակարգ իրավիճակից հետո որոշ ճանապարհներ փակվել են, այժմ երթեւեկությունը վերականգնվել է », -«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը՝ հրաժարվելով նշել զոհվածների եւ վիրավորների ճշգրիտ թիվը:
Այս պահին տեղում աշխատում են բժիշկներ, փրկարարներ եւ ավիավթարների հետաքննության ծառայության ներկայացուցիչներ: