News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Արթուր Սարգսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ ու արտադրական նշանակության շինություն: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա վարում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմում են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 271 հազար դրամ:

Նոյեմբերին կայացած ընտրություններում Սարգսյանի օգտին 12 հազար 637 ընտրողից քվեարկել էր ավելի քան 10 հազարը: Նրա անունը վերջերս մամուլում հայտնվեց իր մասնակցությամբ տեսնայութից հետո, որտեղ տեսանկարահանված էր իր ծննդյան օրվա կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմակերպված ծննդյան փարթին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի գլխավոր հրապարակում արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք (ուղիղ)
Ավարտվեց «Հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան...
«Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ
այժմ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը գալիս է․․․
Ավտոբուսներով մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ
Մեծ թվով ոստիկանական ուժեր են այս պահին բերվել Երեւանի Հանրապետության...
Երթը իշխանափոխության պահանջ չի դնում, բայց հեչ չի բացառվում, որ այս ամեն ինչը, ի վերջո, դրան հանգեցնի. Չալաբյան
Իշխանություններին էլ հորդորում եմ ոչ մի բան չսադրել: Այս երթը լույս ու բարիք է բերում, եւ ոչ մի պատճառ չկա փորձել երթի ու շարժման մասնակիցների հետ խոսել ուժի դիրքերից…
Իշխանությունը այժմ պանիկայի մեջ է․ Էդուարդ Շարմազանով
Ցանկացած ազգանվեր գործ հանգիստ է սիրում, դա դանդաղկոտությունը չէ, դա հանգիստն է, որ յուրաքանչյուր քայլ արվում է իր ժամանակին․․․
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին բազմաթիվ քաղաքացիներ են միանում
Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են․․․
Ամենաշատ