News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վանաձորի ավագանու հերթական նիստը նոյեմբերի 23–ին է։  Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտնի չէ՝ ինչ օրենքով են նիստը գումարելու։ Բանն այն է, որ մինչեւ այս պահը  Մամիկոն Ասլանյանը նիստերը գումարելիս օգտվել է ՏԻՄ օրենքի այն դրույթով, որը օրեր առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց։ Սա նշանակում է, որ մինչ այս պահը ավագանու ընդունած որոշումները հակասահմանադրական են։ Այս պարագայում ենթադրվում էր, որ ավագանին  պետք է լուծարվի եւ նոր ընտրություն նշանակվի։ Սակայն  քանի որ այս օրենքի ժամկետը լրանում է 2018–ի մարտի 30–ին, որոշել են, որ նոր օրենքում արդեն փոփոխություն կանեն  եւ այն կհամապատասխանեցնեն Սահմանադրությանը։

Իսկ ի՞նչ օրենքով է առաջանորդվելու ավագանին նոյեմբերի 23–ի նիստը հրավիրելիս։ Մամիկոն Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում  ասաց՝ հորդորել է ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչներին ներկայանալ նիստին եւ ամբողջ կազմով նիստ հրավիրել։

«Օրենքը ասում էր, որ ավագանու բավարար թվով անդամներ են հարկավոր որոշումներ ընդունելու  համար, սակայն հաջորդ կետով ասում է, որ որոշում ընդունելու համար բավական է ձայների պարզ մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան ավագանու թվի մեկ քառորդը, այսինքն՝ ինը ձայն։ Կապ չունի մենք քանի հոգով նիստ անենք, կարեւորն էն է եղել, որ ինը կողմ լինի այդ որոշմանը։ Նիստին ներկայանում էր 15 հոգի։  Քվորումի մասը հայեցողական էր թողնված, հիմա Սահմանադրական դատարանն ասում է, որ Ազգային ժողովը փոխի օրենքը, սահմանի պարտադիր քվորում, իսկ քանի որ հավանական քվորում էր ու ենթադրում էր, որ գոնե ինը կողմ լինի, որպեսզի այն լեգիտիմ լինի։ Հիմա մենք  որոշում ենք ինչ անենք։ Ես դիմել եմ խմբակցություններին կրկին եւ հորդորել եմ, որ մասնակցեն նիստին, Վանաձորի կառավարմանը»,–ասաց  Մամիկոն Ասլանյանը։

Հարցին՝ եթե չարձագանքեն խմբակցությունները, ի՞նչ է անելու, քաղաքապետը պատասխանեց. «Եթե չարձագանքեն, մենք կորոշենք՝ ինչ անենք, բայց պետք է ըստ օրենքի անենք, ամեն դեպքում օրենքից դուրս որեւէ բան չենք անելու»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ