News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայկական ջարդերի փաստարկված ներկայացման նպատակով Սումգայիթ քաղաքում մեծ աշխատանք է արվել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մարինա Գրիգորյանը:

Նրա խոսքով, ստեղծվել է վեբ-կայք, որտեղ ներկայացված է ջարդերի արխիվային նյութեր, հրատարակվել են մի քանի գրքեր եւ նկարահանվել է ֆիլմ:

«Ամենակարեւորը, որ նախագծի շրջանակներում մեզ հաջողվել է պահպանել մեծ թվով արխիվային նյութեր, որոնք վկայում են Սումգայիթում իրականացված հանցագործությունների մասին, ինչպես նաեւ պահպանել տեսանյութեր, որոնք ոչնչացման շեմին էին գտնվում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ վերականգնվել են դատական եւ քննչական նյութեր, ինչպես նաեւ գտնվել են նոր լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ Սումգայիթում հայ բնակչության ջարդերը կոորդինացված են եղել ադրբեջանական հատուկ ծառայությունների եւ քաղաքական բարձր ղեկավարության կողմից:

Հիշեցնենք, որ 2018 թ. փետրվարի 26-28-ին լրացավ Սումգայիթում հայերի ջարդերի 30 տարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ