News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում բուդդայականների ու մահմեդականների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո 19 մարդ է կալանավորվել, հայտնում է Reuters-ը։

Բախումների պատճառը սոցցանցերում տարածված կեղծ լուրերն էին այն մասին, որ մահմեդականները մտադիր են հարձակվել բուդդայական տաճարի վրա։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ բախումներին մասնակցել են երկու կողմերի «ծայրահեղական խմբերի» ներկայացուցիչները։

Գործակալությունը նշում է, որ բուդդայականների ու մահմեդականների միջեւ լարվածությունը Շրի Լանկայում վերջերս ուժեղացել է ։ Բուդդայականները մահմեդականներին մեղադրում են այն բանի համար, որ նրանք ստիպում են մարդկանց իսլամ ընդունել ու փչացնել  բուդդայական հնագիտական արժեքները։ Որոշ ազգայնական բուդդայականներ բողոքում են նաեւ Շրի Լանկայում Մյանմարից եկած փախստականների՝ ռոհինջա մահմեդականների ներկայության դեմ։

Բուդդայականները կազմում են Շրի Լանկայի 21 միլիոնանոց բնակչության մոտ 70 տոկոսը։ Իսկ մահմեդականները ՝ մոտ 9 տոկոսը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ