News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի  ոստիկանությունը փոփ երգչուհի Շիմային ներքնազգեստով տեսահոլովակում նկարահանվելու համար կալանավորել է:

 Ըստ իրավապահ մարմինների՝  տեսահոլովակում երգչուհին չափազանց «խոստումնալից» է բանան ուտում: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Տեսանյութում երգչուհին դասարանում ուսուցչուհու կերպարով է հանդես գալիս:

Շիման քննադատությունների ալիքից հետո ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում կարող էր վիրավորել իր տեսահոլովակը եւ նշել է, որ նման արձագանք չի ակնկալել:

Սեպտեմբերին բելգիացի մոդել Մարիսա Պապենը եւ ավստրալացի լուսանկարիչ Ջեսե Ուոքերը Կառնակի տաճարում մերկ լուսանկարների պատճառով եգիպտական բանտում հայտնվեցին: Ավելի ուշ նրանք կարողացան հեռանալ երկրից եւ հրապարակել լուսանկարները:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ