News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քրդերին Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրեսին հրավիրելու հարցը կքննարկվի Սոչիում չորեքշաբթի՝ ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ, կոնգրեսի օրը դեռ որոշված չէ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ոչ, որոշված չէ», - կոնգրեսի անցկացման օրվա մասին հարցին ի պատասխան՝ ասել է Ուշակովը:

Խոսելով քրդերի հնարավոր մասնակցության մասին՝ նախագահի օգնականը հայտնել է, որ դա հավանաբար կքննարկվի ՌԴ, Իրանի եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպման ժամանակ:

«Այդ ամենը քննարկվելու է », - ասել է Ուշակովը:

Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրեսի հրավիրման հախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ