News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությունը վճռականորեն դատապարտում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության  նախագահ Էդմոն Մարուքյանի  հայտարարությունները ՀՎԿ-ՀՀԿ տեղական կառույցների միջեւ նոյեմբերի  19-ին ստորագրված հայտարարության առնչությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության ղեկավար Կարեն Դավթյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ավելի քան 1 տարի շարունակ Մարուքյանն իր եղբոր սեփական շահերը սպասարկելու նպատակով, օգտագործելով իր ազդեցության տակ գտնվող  մի շարք լրատվամիջոցների, սպառնալիքներով եւ շանտաժով անձնական- «քաղաքական» գործընթաց է նախաձեռնել ՝ նպատակ հետապնդելով բացառապես լուծել անձնական ու ազգակցական խնդիրներ։

Այսօր՝ ավելի քան մեկ տարի անց, հայտնի քվեարկությունից հետո, երբ ՀՎԿ խմբակցությունն իր պատգամավորներով սատարեց Քրիստ Մարուքյանին, ոչ միայն քաղաքական գործընկերություն, այլեւ տարրական մարդկային երախտագիտության դրսեւորում չցուցաբերվեց  վերջիններիս կողմից, այլ ընդհակառակը՝ իր ազդեցության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների կողմից, որտեղ տաքուկ տեղավորվել են իրենց ազգականները, պարբերաբար շահարկեցին, որ ձեռք բերված քաղաքական համաձայնության խախտողները հենց ՀՎԿ  խմբակցության անդամներն են եղել՝ երկու եղբայրներով պարբերաբար «ինտերվյուներ տալով»։

Նման գործելաոճը դատապարտելի է եւ քաղաքական, եւ բարոյական առումով։ Այսօր էլ, մեկ տարի անց շարունակվում է նույն ցինիկ, շանտաժով լեցուն, կեղծ եւ լկտի գործելաոճը։ Իշխանության ջանքերով դեռեւս նախորդ խորհրդարանում հայտնված, ապա նույն իշխանության ջանքերով այս գումարման  խորհրդարան մտած այդ կուսակցության ներկայացուցիչները գառան դիմակով «գայլուկներ» են դարձել՝ իրենց հայտարարելով Վանաձորի «ընդդիմադիրներ»՝ չմոռանալով իրենց ազգականներին տեղավորել ՀՀԿ ավագանու ցուցակներում։

ՀՎԿ ավագանու խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը եւ հայտարարում, որ խմբակցությունը միշտ գործել է բաց, շիտակ եւ հրապարակային։

Մեկ տարի առաջ խմբակցությունը քվեարկել է միաձայն ՝ համաձայն ստորագրված հուշագրի, մինչդեռ, իրենց իսկ խոսքով դավաճաններին, լավ կլինի իրենք փնտրեն  իրենց շարքերում։ Վստահ ենք, որ առաջիկա  քաղաքական գործընթացները կբացահայտեն դա։

Այսօր, մեկ տարի անց, երբ  կազմալուծվել է  Վանաձոր քաղաքի  բնականոն գործունեությունը եւ անտեսվել են Վանաձորի բնակիչների  խնդիրները, քաղաքում ձեւավորվել է  անառողջ մթնոլորտ ,մենք՝ վանաձորցիների  ավելի քան  20 տոկոս քվեն ստացած ավագանիներս, չենք  կարող պրիմիտիվ քաղաքական շանտաժի հետեւանքով հրաժարվել մեր քաղաքացիներին տրված խոստումներից եւ շարունակել այս անորոշ  եւ երերուն գործընթացը։ Մենք գնում ենք մեր  նախընտրական ծրագրերը  կյանքի կոչելու  ու  վանաձորցիներին տրված խոստումները  կատարելու՝ ստանձնելով Վանաձորի կառավարման համատեղ պատասխանատվությունը՝ մշտապես լինելով բաց, թափանցիկ եւ հաշվետու  հասարակության առջեւ»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, որի դիմաց կստանա փոխքաղաքապետի պաշտոնը: Այդ պաշտոնում կնշանակվի Արկադի Փելեշյանը:

Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասել է, որ այս համագործակցության հուշագիրը ապացուցեց, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Մամիկոն Ասլանյանին ձայն տված 4 անձինք եղել են «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, որի արդյունքում վերջինս կարողացել էր դառնալ քաղաքապետ։

Բանն այն է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Վայկական վերածնունդ», միասին ստացել են 33 հոգանոց ավագանու մեծամասնությունը (18 ձայն), հետեւաբար, տրամաբանական պետք է լիներ,որ քաղաքապետ ընտրվեր այդ երեք ուժերի թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստացավ ձայների մեծամասնությունը։ Ըստ էության, ընդդիմադիր ուժերից 4 հոգի խախտելով համաձայնությունը, գաղտնի քվեարկել էր Ասլանյանի օգտին։ Երեք ուժերը րանից հետո որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի մի կողմից քվորում չլինի, մյուս կողմից պարզեն, թե ովքեր են այդ 4 «դավաճանները»։

Սակայն Մամիկոն Ասլանյանը, վկայակոչելով ՏԻՄ մասին ընտրությունների 64-րդ հոդվածը, ավագանու 15 անդամներով նիստեր էր հրավիրում։ Իսկ ՍԴ որոշումից հետո, երբ օրենքի հիշյալ դրույթը հակասահմանադրական ճանաչվեց, ՀՎԿ-ն համաձայնագիր ստորագրեց Մամիկոն Ասլանյանի հետ, փոխարենը ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը։

Ավելի վաղ, ՀՎԿ-ն հերքում էր, թե սեպարատ բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, իբր հավատարիմ են «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ