News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի անմխիթար պայմաններից բողոքող գյուղացիների հետ այսօր՝ նոյեմբերի 20-ին, հանդիպել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով խոստացել է դպրոցի շենքի հարցը  բարձրացնել կառավարության նիստում:

Բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ, մարզպետը խոստացել է դպրոցի ջեռուցման հարցը լուծել 10 օրվա ընթացքում, իսկ վերանորոգման հարցը կմնա հաջորդ տարի:

«Մինչ այդ, դպրոցը կջեռուցվի էլեկտրական վառարաններով: Մարզպետարանը չունի համապատասխան բյուջե, ուստի այս հարցը կարող ենք լուծել կառավարության միջոցով»,- Aysor.am-ի https://www.aysor.am/am/news/2017/11/20/Ջրարբիի-դպրոց/1340094 փոխանցմամբ, նշել է մարզպետը:

Գյուղացիները դադարեցրել են բողոքի ակցիան եւ վաղվանից երեխաները դպրոց կհաճախեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչները բողոքի ցույց են անում, քանի որ դպրոցի շենքը վթարային է եւ իրենք վախենում են երեխաներին դպրոց ուղարկել: Նրանք սպառնում էին փակել ճանապարհը, եթե այս հարցին լուծում չտրվի:

Տպել
Ամենաշատ