News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նապոլեոն Բոնապարտի թագից հանված ոսկե դափնետերեւը նոյեմբերի 19-ին Փարիզի աճուրդում վաճառվել է 625 հազար եվրոյով, հաղորդում է The Guardian-ը:

Թագի այդ մասի վերջնական արժեքը շատ ավելի է գերազանցել Osenat աճուրդի տան սպասելիքները: Գլխազարդի վրա մնացել են այդպիսի եւս հինգ ոսկե տերեւներ: Բոնապարտը թագը կրել է 1804-ին՝ թագադրման ժամանակ: Ինքը՝ թագը վաճառվել է աճուրդում 1980-ին՝ 92 հազար եվրոյով:

Աճուրդում, ընդհանուր առմամբ, վաճառվել է  ֆրանսիական կայսերը նվիված՝ արվեստի ավելի քան 400 ստեղծագործություն եւ տարբեր առարկաներ: Նապոլեոնի կնոջ՝ Ժոզեֆինայի արհեստական ծաղիկներով զարդարված զարդատուփը գնել են սպասվածից երեք անգամ ավելի թանկ գնով՝ 150 հազար եվրոյով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ