News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Վանաձորի ավագանու շուրջ վերջին զարգացումներն անակնկալ անվանելը միամտություն կլինի: Առավել մեծ անակնկալ էր, որ «Հայկական վերածնունդ» կուսացությունը, նույն ինքը «Օրինաց երկիրը», ընդդիմադիր կերպարի մեջ կարողացավ մնալ ԱԺ ընտրություններից հետո այսքան երկար՝ մոտ կես տարի:

Նրանք այլեւս քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել իշխող ՀՀԿ-ի հետ՝ դրա դիմաց ստանալով Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը: Հիմա Վանաձորի ավագանու նիստերին քվորում կապահովվի:

Բայց որքան էլ անվանափոխված ՕԵԿ-ի՝ Վանաձորի ավագանու անդամների նիստերին մասնակցելն օրինական դարձնի այդ մարմնի ներկա գործունեությունը, միեւնույն է՝ դրանից խնդրի էությունը չի փոխվի, եւ նախորդ՝ ավելի քան մեկ տարվա անգործությունը եւ հակասահմանադրականությունը չի վերանա:

Իսկ երբ ՍԴ-ի հայտնի որոշումը 2018 թվականի մարտի 31-ից ամբողջությամբ սկսի գործել, Վանաձորի ավագանու՝ մինչեւ այս տարվա նոյեմբերի 10 կայացրած որոշումները ուժը կորցրած կճանաչվեն: Արդյունքում, կստացվի, որ Վանաձորի ավագանին ձեւավորման պահից՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ից, չի գործել, քանի որ ավագանու գործունեությունն արտահայտվում է որոշումներով: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը պարտադրված կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել, իհարկե, եթե մինչ այդ արդեն ընտրություններ նշանակված եւ անցկացված չլինեն:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ վերջերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը խոստացել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո՝ եկող տարվա ապրիլին, Արթուր Բաղդասարյանին նշանակել ՍԴ նախագահ: Կկատարի՞ իր խոստումը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների
Օրինակ՝ 2019 թ. Մկրտչյանը մեծ ոգևորությամբ ավետում էր կարի ֆաբրիկայի հիմնումը, որը, սակայն, փակվել է...
«Հրապարակ». Վայց Ձորը որբացավ. ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե
Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր խմբերին նվիրված օրերին ու տոներին...
«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար
Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է...
«Փաստ». Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատախազի այս քայլն իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ...
«Հրապարակ». Գաղտագողի երդվել է
Կարմիր բերետավորները պաշարել են համայնքապետարանի շենքը, թույլ չեն տվել, որ ավագանու անդամները...
«Ժողովուրդ». Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով
Վարույթը հարուցվել է այն պատճառով, որ ՔՊ-ական Արսենյանը հայտարարագրային «Յունիքորն Գրուպ»...
Ամենաշատ