News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքում  նոյեմբերի 21-26-ն անցկացվող  «Երեւանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել` փառատոնը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար:

«Երեւանի արտաքին գովազդի» 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում այս տարի եւս մեր մայրաքաղաք են այցելելու աշխարհի տարբեր երկրների առաջատար գովազդային գործակալությունների լավագույն մասնագետները: Միանշանակ է, որ այս միջոցառումը լավ հարթակ է գովազդի ոլորտում տեղական ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու, ինչպես նաեւ մեր կողմից միջազգային փորձն ուսումնասիրելու համար»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարելով ապահովել փառատոնի ընթացքի պատշաճ լուսաբանումը:

Տպել
Ամենաշատ