News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոնթե Մելքոնյանի անունը կրող այս նոր վարժարանը Մոնթեի գործի շարունակականության փայլուն վկայությունն է, եթե կուզեք՝ դրա խորհրդանիշը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մոնթեն առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետեւում պարզ ու հասարակ, խիստ սակավապետ, իրեն մյուսներից չգերադասող ու կռվի թոհուբոհի ու դաժանությունների մեջ բյուրեղյա մաքրությունը չկորցրած մարդ էր:

«Նրանից երբեք՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ոչ ոք հայհոյանք չի լսել. նրա օգտագործած ամենակոպիտ բառը «էշն» էր: Նա մշտապես մտածում էր, որ խրամատի մյուս կողմում կռվող հակառակորդին միշտ պետք է հարգանքով վերաբերվել»,-իր ելույթում նշեց նախագահը:

Պնախարար Վիգեն Սարգսյանն էլ իր ելույթում նշեց,որ լավագույն ուղին ընտրած երիտասարդները արժանին են լավագույն պայմանների։

Վարժարանի տարածքում տեղի ունեցավ նաեւ Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը:

Քանդակի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Թոքմաջյանի խոսքով, քանդակի կերտումը տեւել է երեք տարի։

«Ուրախ եմ, քանի որ վերջապես ավարտին հասցրեցի 3 տարի ձգված աշխատանքը, բայց նաեւ տխուր եմ, քանի որ Մոնթեն այստեղ մենակ է։ Երեք տարի  որոշում էի կանգնեցնել Մոնթեի արձանը Աջափնյակում, իր անունը կրող վարժարանի դիմացի այգում, սակայն պարզվեց, որ վարժարանը տեղափոխում են Դիլիջան, ես էլ ստիպված էի իմ սիրելի Մոնթեին տեղափոխել Դիլիջան»,- նշեց նա։

Նշենք, որ վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրել են «Ճանապարհ դեպի բարձունք» անվանած իրենց մարտական հնարքները:

Հանրապետության Նախագահը հյուրերի հետ միասին շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել ուսումնառության եւ վարժարանի սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ ներկա գտնվել վարժարանում Թումո-բանակ համագործակցությամբ ստեղծված Թումոյի լսարանի բացմանը:

Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով եւ հրավառությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ