News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2017 թվականի սկզբից Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը ինտենսիվ աշխատանք է կատարել ճանապարհային երթեւեկության բարելավման ուղղությամբ: Նոյեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով՝ մեկ տարում կատարվել է ծավալուն աշխատանք, ինչը պայմանավորված է ճանապարհային երթեւեկության ինտենսիվությամբ եւ ավտոմեքենաների թվի ավելացմամբ: Այսպես՝ 10 տարում երկիր է բերվել մոտ 300 ավտոմեքենա, ըստ որում՝ կեսը կամ ավելին Երեւանում է:

Կարապետյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերել են օղակաձեւ խաչմերուկներին՝ նախկինում առավելությունը տրվում էր խաչմերուկ մտնող մեքենաներին, փոփոխությունների արդյունքում առավելություն ունեն խաչմերուկում գտնվող մեքենաները: Մինչեւ նորամուծությունը մտցնելը ուսումնասիրվել է արտասահմանյան փորձը: «Մինչեւ փոփոխությունները մեծ խցանումներ կային Հանրապետության հրապարակում, եւ ոստիկանները ստիպված էին օրը 2 անգամ խցանումները վերացնել: Եվս մեկ նորամուծություն վերաբերում է Հանրապետության հրապարակի լուսակիրներին՝ հիմա եռագույն լուսակիրների փոխարեն, տեղադրված են դեղին նախազգուշացնող լուսակիրներ, եւ երթեւեկությունը կանգնում է միայն հետիոտնին փողոցը հատել թույլ տալու համար: Ըստ քաղաքապետարանի հետ համաձայնության՝ 2018-ին անցումները մոտ 10 սմ-ով ճանապարհային ծածկույթից կբարձարցվեն: Կարապետյանի խոսքով՝ փոփոխությունների արդյունքում կրճատվել է ճանապարհային պատահարների եւ հետիոտնի վրաերթերի թիվը:

Մի շարք փողոցներում մեծացել է գծերի թիվը: Նպատակը շրջադարձ կամ պտույտ կատարող մեքենաներին առանձին գիծ ապահովելն է: ՃՈ պետի կարծիքով՝ սա նույնպես հանգեցրել է ճանապարհային պատահարների թվի կրճատմանը եւ խաչմերուկների էական բեռնաթափմանը: Կարապետյանը խոստովանեց, որ «նախկին» նշագծման առկայությունը խնդիր է մնում եւ կարող է վարորդներին շփոթեցնել: «Հին» նշգծումը սեւ է ներկվել, բայց, միեւնույն է, երեւում է: Այս կապակցությամբ Կարապետյանը հայտնեց, որ տեսախցիկների գրանցացծ հին նշագծման հետ կապված խնդիրները հաշվի չեն առնվի:

Խոսելով աջ հատվածի լուսակիրների մասին՝ Կարապետյանը հայտնեց, որ արդեն 14 խաչմերուկներում գործում է մշտապես բաց հատված, որպեսզի խաչմերուկները բեռնաթափվեն եւ մեծանա թողունակությունը: Գարնանը նախատեսվում է  12 խաչմերուկներում եւս տեղադրել մշտապես բաց աջ հատված: Մյուս ցավոտ հարցը լուսակիրների տեղադրման տեղն է: Երբեմն դրանք ուղղակի վատ են երեւում: Ուստի արդեն որոշ խաչմերուկներում լուսակիրները տեղափովել են երթեւեկելի մասի վրա, եւ տեղադրվել են տարբեր ուղեմասերի համար առաձին լուսակիրներ: Այս աշխատանքները կշարունակվեն մինչեւ 2018-ի տարեվերջը:

Կարապետյանը հայտնեց, որ ՃՈ-ի եւ քաղաքապետարանի համնատեղ աշխատանքի արդյունքում բարեկարգվում են հետիոտնային անցումները: Արդեն 11 չկարգավորվող խաչմերուկներում նոր անցումներ կան (երթեւեկելի մասից բարձր), 2018-ին ծրագրվում է մնացածն էլ բարեկարգել: Ճանապարհային ոստիկանության պետը դրական գնահատեց նաեւ  «Թեժ գծի»՝ 177 աշխատանքը, որին օրական հարյուրավոր զանգեր են կատարվում: Գործում է նաեւ Facebook-ի էջը: Այս տարի փորձնական ծրագրի շրջանակում պարեկային 15 մեքենաների վրա տեղադրվել է գլոբալ դիրքորոշման GPS համակարգեր, 2018 թվականին համակարգերը կտեղադրվեն բոլոր մեքենաների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ