Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին, ով գլխավորում է ռուսաստանյան պատվիրակությունը Երեւանում անցկացվող «Քրիստոնյաների եւ կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում եւ դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» ԵԱՀԿ համաժողովին։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ռուսաստանյան համագործակցությանը։