News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տարկետման իրավունքի համար պայքարող ուսանողների համար խաղը արդեն ավարտվել է նրանց պարտությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ մեկնաբանելով այսօր արդեն մեկնարկած կլոր-սեղան քննարկումները տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների եւ իշխանությունների միջեւ։

Նրա խոսքով, տարկետման սահմանափակման օրենքը, որի դեմ նրանք պայքարում էին, արդեն ընդունվել է։

«Ուսանողները ճիշտ կանեին, եթե դիմեին փորձագետներին, որպեսզի ստեղծվեին հավասար պայմաններ քննարկումների ժամանակ։ Ստացվում է, որ չծառայածները հիմա դասեր են տալու ծառայածներին, թե ինչպես հայտնվել բարձր պաշտոններում»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ «Զինվորական  ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի» մասին  օրենքի դեմ  պայքարող ուսանողների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նոյեմբերի 22-ին ԱԺ-ում կլոր սեղան քննարկումներ անցկացնելու մասին։

Տպել
Ամենաշատ