News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Քաղցկեղի հազվադեպ տեսակով տառապող 26-ամյա Էդմոնդ Խաչատրյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար անհրաժեշտ է 70 հազար եվրո:

«Իր ապաքինման մասը կազմող հետազոտությունը կօգնի գտնել բուժում նման ուռուցքով բազում այլ մարդկանց համար: Սկզբում Էդմոնդի մոտ սկսեցին մեջքի ցավեր: Հետո սկսեց ոտքերի դողէրոցք, մարմինը դժվարությամբ էր պահում ոտքերի վրա: Հետազոտության արդյունքներից պարզ դարձավ, որ պարանոցի C6C7 TH1-ի ոսկորները ախտահարված են, կոտրվել են և ընկել ողնուղեղի վրա՝ առաջացնելով ողնուղեղի կոմպրեսիա»,- ասում է Էդմոնդի եղբայրը՝ Վլադիմիր Խաչատրյանը:

Հարազատների եւ ընկերների օգնությամբ Խաչատրյանները սկզբում կարողացել են հավաքել 65 հազար եվրո: Էդմոնդը մարտի 30-ին Գերմանիայում վիրահատվել է. բժիշկները հանել են վնասված ողերը և տեղադրել իմպլանտներ, իսկ առաջացած գոյացության հետևի հատվածն ուղարկել հիստոլոգիայի՝ պարզելու ուռուցքի տեսակը և բուժումը:

«Ուռուցքը չարորակ էր, սակայն պատասխանի մեջ կային հակասական տվյալներ, որի պատճառով միարժեք չէր որոշվում ուռուցքի տեսակը։ Մեզ առաջարկեցին պարբերաբար ստուգումներ անցկացնել և ըստ ուռուցքի զարգացման որոշել հետագա անելիքները։ Հուլիսի վերջին հերթական հետազոտությունը ցույց տվեց, որ թեև մետաստազներ չկան, բայց ուռուցքը բավականին մեծացել է: Սեպտեմբերին ուռուցքն արդեն այնքան էր մեծացել, որ անզեն աչքով էր երևում: Հոկտեմբերին Բելառուսում արված բիոփսիան ևս արդյունք չտվեց։ Այժմ ուռուցքն ավելի է մեծացել: Էդմոնդին վիրահատող բժիշկը, համադրելով բոլոր տվյալներն, առաջարկում է սկսել համալիր բուժում, որի համար անհրաժեշտ է մոտ 70 հազար եվրո»,- նշում է եղբայրը:

Էդմոնդի բուժումը ներառելու է քիմիաթերապիա, պրոտոնային ճառագայթման թերապիա և վիրահատական միջամտություն։ 26-ամյա երիտասարդին օգնելու համար բացվել է հաշվեհամար:

Բանկ՝ Ameriabank, Yerevan Սվիֆտ՝  ARMIAM22

Ստացողի անուն՝  Vladimir Khachatryan

AMD 1570010753220200

USD 1570010753220101

EUR 1570010753220146

RUB 1570010753220158

IDRAM 915276277

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ