News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի եւ Իրանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է մշակել Սիրիայի վերկանգնման համալիր ծրագիր:

«Հաշվի առնելով ավերածությունների հսկայական մասշտաբները, կարելի կլիներ միասին մտածել Սիրիայի վերկանգնման համալիր ծրագրի մշակման մասին», - Սոչիում հայտնել է նա Ռեջեփ Էրդողանին ու Հասան Ռոհանիին, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

Նա նշել է, որ երեք երկրների փորձագետները լուրջ նախապատրաստական աշխատանք են տարել Սոչիի բանակցությունների համալրման շուրջ եւ վստահություն հայտնել, որ երկխոսությունը առարկայական ու արդյունավետ կլինի, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն մերձարեւելյան երկրի խաղաղության ու անվտանգության հետագա վերականգնմանը, նրա ինքնավարության ամրապնդմանը:

«Սիրիայի ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ապագան, համաձայնեցնի պետական կառույցի սկզբունքները: Ակնհայտ է, որ վերաձեւավորման գործընթացը դյուրին չի լինելու, կոմպրոմիսներ եւ զիջումներ է պահանջելու բոլոր մասնակիցների կողմից, ներառյալ նաեւ Սիրիայի կառավարության», - հայտարարել է նախագահը:

Ռուս առաջնորդը համոզված է, որ երկրի վերաձեւավորման հաջողությունը կախված է լինելու նաեւ Սիրիայի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումից, արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահական եւ կրթական համակարգերի վերականգնումից:

«Պակաս կարեւոր նշանակություն չունի նաեւ հումանիտար տեսանկյունը՝ ներառյալ բնակչությանը հասցեական օգնությունը, ազատագրված տարածքների ականազերծումը, փախստականների վերադարձի աժանդակությունը», - ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ