News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բժիշկները Թբիլիսիում հատուկ գործողության ժամանակ վիրավորված հատուկջոկատայինների վիճակը բավարար են գնահատում, հայտնում է Rustavi2 հեռուստաալիքը։

Մարտերի ժամանակ զոհվել է մեկ եւ վիրավորվել ՆԳՆ եւ ԱԱԾ 3 մարտիկ։ Բժիշկների խոսքով՝ հատուկ նշանակության ջոկատի 2 ծառայող թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ երրորդին վիրահատել են։ Նախօրեին վիրավորներին այցելել էին Վրաստանի նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին, ՆԳ նախարար Գեորգի Գախարիան եւ ԱԱԾ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին։

«Հետազոտությունները ցույց են  տվել, որ մեկ հատուկջոկատային սրունքոսկրի կոտրվածք է ստացել, նրան վիրահատարան են տեղափոխել, վերքը մշակվել  է եւ համապատասխան միջամտություն կատարվել։ Մյուսների վիվճակը նույնպես կայուն է»,- ասել է բժիշկ Բակար Կուչավան։

Նախնական տեղեկություններով՝ խմբավորման անդամները, որոնց դեմ հատուկ գործողություններ էին  ընթանում, օտարերկրյա քաղաքացիներ են։

Նշենք, որ գործողության ժամանակ զոհվել է մեկ հատուկջոկատային։

Հիշեցնենք,  որ Թբիլիսիում հակաահաբեկչական գործողությունը սկսվել էր նոյեմբերի 21-ի երեկոյան եւ տեւել ավելի քան 20 ժամ: Այս ամբողջ ընթացքում անընդհատ հրաձգություն է կատարվել, պայթյուններ են տեղի ունեցել: Հատուկ գործողության ընթացքում զոհվել է Պետական անվտանգության ծառայության մեկ անդամ, վիրավորվել՝  4-ը: Թբիլիսիում ձերբակալվել է հանցավոր խմբի մեկ անդամ, երեքը սպանվել են: Ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի Ռիզվան Գորնակաշվիլին է, որը կալանավորվել  էր դեռեւս հատուկ գործողությունը սկսելուց առաջ։ Նա հիմա ցուցմունք է  տալիս։

Թբիլիսիում հատուկ գործողության արդյունքում 1 մարդ ձերբակալվել է, 3-ը` սպանվել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ