News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպան Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն ավելի են զարգանալու համագործակցության բոլոր ուղղություններով:

Ջոֆ Ռիգանի խնդրանքով դեսպան Մարտիրոսյանը վերջինիս տեղեկացրել է երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներին եւ առաջիկայում նախատեսվելիք ծրագրերին: Կողմերը մտքեր են փոխանակել խորհրդարանական ձեւաչափում երկկողմ համագործակցությանն առնչվող նախագծերի վերաբերյալ` կարեւորելով Հայաստանի եւ Կանադայի խորհրդարաններում գործող խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ ակտիվ փոխգործակցության ծավալումը:

Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: ՀՀ դեսպանը Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահին տեղեկացրել է 2018թ. Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ կատարվելիք նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ