News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսվարողների կապիտալ եւ ընթացիկ ծախսերի գնահատման մեթոդին վերաբերող վարչական կարգավորումը կդյուրացվի եւ կկոնկրետացվի: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 23-ի նիստում:

Որոշման նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ձեռնարկատերերից բավականին մեծ թվով բողոքներ են ստացել, եւ հենց բիզնես հանրույթի առաջարկով է գործող նորմերի վերանայման որոշում ընդունվել: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ գործող կարգավորման համաձայն՝ այն բոլոր ծախսերը, որոնք հանգեցնում են հիմնական միջոցների վիճակի փոփոխության, կապիտալ ծախսեր են համարվում: «Սակայն խնդիրն  այն է, որ հաճախ վիճելի պահեր են առաջանում այն կապակցությամբ, թե մենք ինչ ենք հասկանում հիմնական միջոցների վիճակի փոփոխությունների տակ: Օրինակ՝ եթե տնտեսվարողը վերանորոգում է վարչական շենքի որեւէ մասը, դա նշանակո՞ւմ է, որ նա կապիտալ ծախսեր է կատարել, թե՞ այնուամենայնիվ պետք է համարել ընթացիկ վերանորոգում: Չէ՞ որ այս 2 ուղղություններով հարկային պարտավորությունները տարբեր են»,- պարզաբանեց Արամյանը՝ հավելելով, որ առաջին դեպքում միջոցները կապիտալացվում եւ ամորտիզացվում են, իսկ երկրորդ դեպքում դիտարկվում են որպես անմիջական ծախսեր:

Գործընթացի կոնկրետացման եւ դյուրացման համար առաջարկվում է այսուհետեւ բոլոր այն ծախսերը, որոնք կազմում են հիմնական միջոցների նախնական արժեքի 5 տոկոսից ավելին, դիտարկել որպես կապիտալ: Նախարարի խոսքով՝ սրանով զգալիորեն կդյուրացվի տնտեսավարողների գործունեությունը իրենց ծախսերի տեսակներն առանձնացնելիս եւ հետագա հարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ