News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում չի կարող կրկնվել ուկրաինական սցենարը, քանի որ այս համաձայնագիրը ստորագրելիս Ռուսաստանի շահերը հաշվի են առնվել, ավելին մենք արդեն ԵՏՄ-ում ենք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը։

«Այլ կարեւոր փաստ է  պետք է ընդգծել՝ Հայաստանը ցույց է տալիս, որ երկիրը, լինելով ԵՏՄ անդամ, կարող է սերտորեն համագործակցել ԵՄ-ի հետ։ Այսինքն՝ սա կարող է բարձրացնել ոչ միայն Հայաստանի հեղինակությունը, այլ նաեւ գրավիչ կդարձնի ԵՏՄ-ն»,-նշեց նա։

Արա Պապյանի կարծիքով՝ փաստաթուղթը հենք է հարաբերությունների զարգացման համար, սակայն պետք է դրսեւորել քաղաքական կամք։ «Ռուսաստանի ազդեցությունը, իհարկե, մեծ է Հայաստանում, ուստի ԵՄ-ն էլ է շատ շահագրգռված փաստաթղթի ստորագրման մեջ եւ ստորագրման դեպքում ԵՄ-ում սա  ներկայացնելու են որպես «հաջողված պատոմություն։ Ավելին, սա հնարավորություն է ԵՄ-ի համար իր դիրքերը Հայաստանում ամրապնդելու»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական միության Արեւելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթաժողովը, որի ժամանակ նախատեսվում է ստորագրել Հայաստամի եւ ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագիրը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  այսօր՝ նոյեմբերի 23-ին, աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք  ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ