News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդների հանդիպմանը:

NEWS.am-ի թղթակիցը Բրյուսելից հաղորդում է, որ կուսակցության գագաթաժողովին մասնակցում են Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերության» պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, Եվրախորհրդի, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի ղեկավարները: Օրակարգում նոյեմբերի 24-ի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն են:

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-24-ը Բրյուսելում կմասնակցի կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ