News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Սեյմը միաձայն 435 կողմ ձայներով բանաձեւ է ընդունել է հայ համայնքին շնորհած արտոնությունների 650-ամյակի կապակցությամբ:

Բանաձեւում պատգամավորները կարեւորել են հայ համայնքի դերը Լեհաստանի պատմության մեջ եւ հարգանքի տուրք մատուցել նրանց, որոնք տվել են իրենց կյանքը Լեհաստանի անկախության համար, հաղորդում է Լեհաստանի Սեյմի պաշտոնական կայքը:

Փաստաթղթում համոզմունք է հայտնվում, որ լեհերի եւ հայերի համատեղ  եղբայրական կյանքը Լեհաստանում համատեղ պատմության նոր գեղեցիկ էջեր կբացի:

Քվեարկությանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Լեհաստանում հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը:

Նշենք, որ նմանատիպ բանաձեւ այս տարվա հոկտեմբերի 19-ին ընդունել էր նաեւ Լեհաստանի Սենատը: Այդ ժամանակ, Լեհաստանում էր գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ