News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լեհաստանի սեյմի նիստի հեռարձակումը, որի ժամանակ քննարկելու են երկրում եւ Եվրամիությունում վեճեր առաջացրած Գերագույն դատարանի եւ Ազգային դատական խորհրդի մասին օրենքները, հարուցել է համցանցային օգտատերերի ծաղրը՝ ուղղված  իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկուն: Խցիկները գրանցել են, թե ինչպես է նիստի ժամանակ քաղաքական գործիչը, պատգամավորների ելույթները լսելու փոխարեն, ընթերցում «Կատուների ատլասը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կատուների հանդեպ իր համակրանքով հայտնի Կաչինսկին ուշադրությամբ ուսումնասիրել է տնային եւ վայրի կենդանիների մասին Fakt ամսագրի ուրբաթօրյա թողարկումը: Միաժամանակ, նրա կողքին նստած սեյմի փոխխոսնակ Ռիշարդ Տերլեցկին նույնպես ուշադրություն չի դարձրել խորհրդարանի ստորին պալատի ամբիոնի մոտ տեղի ունեցողին՝ հափշտակված ուսումնասիրելով բջջայինը եւ այն Կաչինսկուն ցույց տալով:

Կատուների նկատմամբ Կաչինսկու վերաբերմունքը բազմիցս առիթ է դարձել քաղաքական գրծչին ծաղրելու համար: Այսպես՝ Լեհաստանում ցուցադրվում է «Նախագահի ականջը» երգիծական սերիալը, որի գլխավոր հերոսներից մեկը կատուն է: Անցած անգամ կատուների թեման ակտիվորեն քննարկվել էր 2017 թվականի ամռանը դատական բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ, երբ ցույցի մասնակիցները  եկել էին Վարշավայում Կաչինսկու տան մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելու իշխանությունների ծրագրերի դեմ: Քաղաքական գործիչը ցուցարարների հետ չէր շփվել, սակայն նրանց վրա ուշադրություն էր դարձրել կուսակցության նախագահի կատուն, որը երկար ժամանակ պատուհանից հետեւել էր ակտիվիստներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ