News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում իր ելույթում ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

Տայանիի խոսքով՝ Եվրախորհրդարանն ամբողջ ուժով ջանում է հասնել համաձայնագրի ստորագրմանը եւ վիզաների ազատականացման գործընթացի ակտիվացմանը:

Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ն «կշարունակի ուս ուսի կանգնել» «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների հետ՝ նշելով, որ Գագաթնաժողովի ձեռքբերումները կարող են դրվել ապագա համագործակցության ավելի հավակնոտ մոտեցման հիմքում: «Ժամանակն է հաստատելու «Արեւելյան գործընկերության» առավել հստակ հայեցակարգը՝ հիմնված ժողովրդավարական պլյուրալիզմի, մարդու իրավունքների հարգանքի եւ հիմնարար ազատությունների, իրավական պետության եւ արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկության մեծացման միջոցառումների եւ քաղաքացիական հասարակության մասնակցության վրա»,- նշել է նա:

Տայանին կարծում է, որ ԵՄ-ն պետք է այս գործընկերությունն օգտագործի անվտանգության ընդհանուր տարածքում վստահության ամրապնդման համար:

Նրա խոսքով՝ «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանում հակամարտությունները ազդում են ոչ միայն անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա, այլ նաեւ կարող են  խափանել ԵՄ կայունությունն ու անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի արտգործնախարարը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը պատրանք է անվանել
Թուրքիան երկար տարիներ խոսքով եւ գործով հեռանում է ԵՄ-ից...
Աջ կուսակցությունները կարող են օգտագործել բնակարանային ճգնաժամը Եվրոպայում թշնամանք հրահրելու համար. Guardian
Եվրամիության ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են օգտագործել բնակարանային ճգնաժամը...
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ