News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կրկին կարգապահական վարույթ է հարուցել։ 

Մասնավորապես, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին դուր չի եկել հոկտեմբերի 17-ի որոշումից հետո Մուշեղ Շուշանյանի՝ hraparak.am կայքի հետ զրույցում արած մի արտահայտությունը, թե «ՓՊ խորհուրդը արտակարգ դատարան եւ պատժիչ մարմին է դարձել փաստաբանների մի մասի համար»:

Իսկ Aravot.am կայքի հետ զրույցում Շուշանյանը նաեւ նշել էր, թե պալատի այն դիրքորոշումը, թե բոլոր դեպքերում փաստաբանի՝ նիստերի դահլիճից դուրս գալն այնթույլատրելի է՝ անկախ իր պաշտպանյալի դիրքորոշումից, մեղմ ասած՝ «անգրագետ իրավական դիրքորոշում է»:

Նշենք, որ Շուշանյանը հոկտեմբերի 17-ին Փաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության է ենթարկել՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումի համաձայն։ Փաստաբանը NEWS.am-ին հայտնել էր, թե խորհրդի նիստը զուտ ձեւական բնույթ էր կրում։ «Որոշումը նախապես կայացված էր, իրենք ընդամենը պաշտոնական դարձրին այն: Վերջին շրջանում կարգապահական գործերով Փաստաբանների պալատի Խորհրդի գործունեությունը գնահատում եմ որպես արտակարգ դատարանի գործունեություն»,- ասել էր նա՝ հավելելով, որ պատրաստվում է բողոքարկել Խորհրդի կայացրած որոշումը։

NEWS.am-ը բազմիցս անդրադարձել է Փաստաբանների պալատում ստեղծված մթնոլորտին, ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին ընդդիմադիր փաստաբանների դեմ հետապնդումներին եւ հարուցված կարգապահական վարույթներին։

Տպել
Ամենաշատ