News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Մալաթիա քաղաքում երեկոյան ժամերին անցորդներից մեկը քարով հարվածել է «Փրկության եկեղեցիների միությանը» պատկանող գրախանութի ապակուն եւ արագ փախել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ անցորդները անմիջապես ոստիկանություն են հայտնել կատարվածը տեսնելուց հետո։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները հարցաքննել են ականատեսներին եւ վերցրել տեսախցիկների տեսագրությունները։

Նշվում է, որ գրախանութի ներսում գտնվում է «Փրկության եկեղեցիների միության» գրասենյակը եւ այն պատկանում է հայ համայնքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ