News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ի՞նչ նշանակություն ունի, թե ով է 4 տարի առաջ հրաժարվել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2013 թվականին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվող կողմը եղել է Եվրամիությունը, իսկ ԵՄ պաշտոնյաներն էլ պնդում են, որ վերջին պահին Հայաստանն է հրաժարվել ԵՄ ասոցացումից:

Հարցին, թե ի վերջո, ո՞վ 4 տարի առաջ հրաժարվեց ասոցացման համաձայնագրից, Սվիտալսկին պատասխանեց. «Դա ի՞նչ նշանակություն ունի: Եկեք ապագային նայենք, չեմ կարծում, որ ժամանակ է անցյալին նայելու եւ կրկնելու այն զգացմունքները, որ կային 2013-ին:  Հիմա մենք գիտենք, որ սա շատ կարեւոր համաձայնագիր է, որը տարբերվում է ասոցացման համաձայնագրից: Սա խորը եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չէ, բայց ԵՄ-ն առաջնորդվում է իր գործընկերների մղումներով: Այսօր սխալ է խոսել այն մասին, որ ԵՄ-ն ինչ-որ բան է պարտադրում: Ճիշտ կլիներ խոսել դրա մասին, եթե նոր համաձայնագիրը նման լիներ 4 տարի առաջվա համաձայնագրին»:

Նրա խոսքով, երկու կողմն էլ պատրաստակամ են եղել նոր որակի համաձայնագիր ունենալու համար, որը չի խանգարի այլ պարտավորությունների. «Սա արտացոլում է այս պահին եղած բոլոր հնարավորությունները, եկեք առավելագույնը քաղենք այս համաձայնագրից: Ես չէի ուզենա անցյալ գնալ եւ վերլուծել, թե ինչ եղավ 4 տարի առաջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից…  
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների վարչարարությանն ու բարեփոխումների գործընթացի իրականացման...
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների...
Ամենաշատ