News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետներն այսօր՝ նոյեմբերի 27-ին ներկայացրել են Հայաստանի Հնարապետության հանքարդյունաբերության ոլորտի իրավական դաշտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ զեկույցը։ Բնապահպանության ոլորտի փորձագետ Արթուր Գրիգորյանը հղում անելով զեկույցին՝ ասել է, որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում առկա են մի շարք էական բացեր, որոնք էլ հայեցողական որոշումների եւ կոռուպցիան ռիսկերի պատճառ են:

Նրա խոսքով՝ Ընդերքաբանական փորձաքննության ընթացակարգը հստակ չէ. «Այս գործընթացը, որը ներառում է նաեւ օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության հաստատումը՝ հաշվի առնելով պաշարների շուկայական արժեքը, առաջարկվող տեխնոլոգիայով դրանցվերամշակման ծախսերը, ինչպես նաեւ հանքարդյունաբերական նախագծի սսոցիալական ազդեցությունները, ոչ թափանցիկ է եւ տեղիք է տալիս կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ տարբեր կասկածների»: Ըստ զեկույցի, չկան պատշաճ կարգեր գնահատելու հանքարդյունաբերության՝ էկոհամակերգերի ու մարդու առողջության վրա ազդեցության կամ սոցիալական հետեւանքները։

Այս ոլորտում ուսումնասիրություն կատարած փորձագետները նշել են, որ հանքարդյունաբերության բիզնեսում ներգրավվում են բարձրաստիճան պաշտոնյաններ։ Մետաղական հանքարդյունաբեության ոլորտում ընդգրկված ընկերությունները կամ նրանց հետ փոխկապակցված ձեռնարկությունները գրանցված են օֆշորային գոտիներում, ինչն էլ բարդացնում է ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը: Այդուհանդերձ կան բազմաթիվ փաստեր, որ դրանց իրական սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք ունեն լծակներ ոլորտի քաղաքականության ազդելու վրա։

Տպել
Ամենաշատ