News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վանաձորի քաղաքապետարանը համայնքի ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձի մասով 104 մլն դրամի պարտք ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Լոռու մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել է Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիլա-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ 104 մլն դրամը համայնքային ենթակայության աշխատողների մեկ ամսվա աշխատավարձի պարտքն է:

Քաղաքապետը պարտքի առաջանալը հիմնավորեց համայնքի 2017թ.-ի բյուջեի հաստատման ուշացումով ու բյուջեի տողերի փոփոխություններով:

«Մենք որ անցած տարվա բյուջեով ենք վեց ամիս աշխատել՝ 2016թ.-ի բյուջեով, մինչեւ մեր բյուջեի հաստատելը, ծախսերը նույն պարբերականությամբ կատարվել է, որովհետեւ ֆինանսների նախարարությունը թույլ չի տալիս ծախսերը բարձրացնել, իջեցնել կամ փոխել: Իսկ այնտեղ ավել բաներ կա, որ մեր բյուջեի համամասնության հետ չի գալիս»,- նշեց նա: 

Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ տարվա ընթացքում  շուրջ 200 մլն դրամի պարտք է առաջացել, որի մոտ կեսն այս ընթացքում հնարավոր է  եղել մարել: Մնացած 104 մլն դրամի պարտքը քաղաքապետարանը նախատեսում է փակել մինչեւ 2017թ.-ի ավարտը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ