News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿԻմ Չեն Ընն անձամբ է մասնակցել բալիստիկ հրթիռի գիշերային փորձարկմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անձամբ հետեւելով «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկմանը՝ ընկեր Կիմ Չեն Ընը այն բարձր է գնահտել՝ ասելով, որ այսօր պատմական հաջողություն է ձեռք բերվել երկրի միջուկային սպառազինությունն ավարտելու գործում»,- նշված է հայտարարության մեջ:

Հյուսիսային Կորեան պնդում է, որ փորձարկել է «Հվասոն-15» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կարող է թիրախներ խոցել ԱՄՆ ամբողջ տարածքում:

Արձակումն իրականացվել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հրամանով՝ ի պատասխան ամերիկյան կողմի «թշնամական քաղաքականության»:

Նոյեմբերի 28-ին արձակված հրթիռի թռիչքը տեւել է 53 րոպե եւ ընկել Ճապոնիայի ափերից 210 կմ հեռավորությամբ, Աոմորի պրեֆեկտուրայից ոչ հեռու: Հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմել է 950 կմ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ «հրթիռի արձակումը հարեւան երկրների անվտանգության վրա ոչ մի բացասական ազդեցություն չի ունեցել»: ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան դատապարտել են Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ