News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ԱԺ  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը քննարկվելուց հետո դրվեց քվեարկության եւ մերժվեց։

Քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հետ խոսքուզրույցի բռնված ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ձեռքը բարձրացրեց Արմեն Աշոտյանը։ Դիտարկմանը, թե Աշոտյանը ուղղորդում է Նաղդալյանին, Աշոտյանն ասաց․ «Չեմ ուղղորդում, հուշում եմ»։

Բացի դրանից, «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը նույնպես քվեարկության ժամանակ բարձրացրեց ձեռքը, ինչին Արմեն Աշոտյանը արձագանքեց. «Դուք չեք քվեարկում, հանձնաժողովի անդամ չեք»,ապա կատակով ավելացրեց. «Լցոնում եք անում, պարոն Մարուքյան»:

Միայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյան սկզբում քվեարկեց «ձեռնպահ», ապա խնդրեց շտկել իր քվեն որպես «կողմ»։ Կողմ քվեարկեց նաեւ «Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը: Մնացած բոլորը դեմ էին:

Ամեն դեպքում, նախագիծը բացասական եզրակացությամբ ընդգրկվեց հաջորդ լիագումար նիստի օրակարգ, որի ժամանակ հակիրճ կներկայացվի նախագծի պահանջը:

Նշենք,  որ «Ելք» խմբակցության ներկայացրած օրինագծում, մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵՏՄ) միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Հիշեցնենք, որ այս քննարկումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 27-ին, սակայն հիմնական զեկուցողի՝ Էդմոն Մարուքյանի, բացակայության պատճառով հետաձգվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ