News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Եթե ԵՏՄ-ի դուրս գալը կապված է Ռուսաստանի հետ, ապա չմոռանանք, որ հենց Ռուսաստանն է առատորեն զենք մատակարարում մեր հակառակաորդին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Երբ խոսում ենք ԵՏՄ-ից դուրս գալու մասին, ասում են, բա ԵՄ-ն սենց, բա ԵՄ-ն «քըխ» է, հիմա էլ ասում են՝ տեսա՞ք, ԵՄ-ի հետ էլ վատ չենք: Եղբայր, մենք ԵՄ-ից չենք խոսում:  Երբ ասում եք, որ, լինելով ԵՏՄ անդամ, ԵՄ-ի հետ էլ համագործակցությունը հնարավոր է, մենք չենք քննարկում ԵՄ-ի հետ համագործակցությունը, այլ ասում ենք, որ ԵՏՄ-ն մեր տնտեսական շահերին վնասում է։ Վնասում է, քանի որ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները չենք կարողանում զարգացնել»,-նշեց նա։

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ քննարկումներից կարելի է արձանագրել, որ իշխող կուսակցությունը եւ ընդդիմության մի մասը ընդունում են, որ բարձրացված հարցը աշխարհաքաղաքական հարց է, քանի որ վախենում եք, որ Ռուսաստանը մեզ վատություն կանի։

«Ես լավատես չեմ պարոն Զեյնալյանի պես, չեմ հավատում, որ վերապահումով կողմ կքվեարկեք։ Ավելին, չեմ կարծում, որ պարոն Աշոտյանը միամիտ է, ասեմ այլ բան՝  պարոն Աշոտյան, դուք ամենեւին միամիտ չեք»,-ընդգծեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ