News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 19-ին թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում ընդգծել է ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունների կարեւորությունը եւ նշել. ««Մեր ընդհանուր շահերը, մեր ընդհանուր արժեքները մեր հարաբերությունների հիմքում են, նույնիսկ երբ մենք որոշ անհամաձայնություն ունենք»:

«Հաշվի առնելով ավելի ու ավելի բարդ խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, ես կարծում եմ, որ ամերիկա - թուրքական համագործակցությունը այժմ ավելի կարեւոր է, քան երբեւէ», - նշել է Օբաման:

Հունիսին Թուրքիան հարուցել էր ԱՄՆ դժգոհությունը, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկել էր Իրանի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցների դեմ:

Այս առնչությամբ, ԱՄՆ նախագահը Hurriyet-ին ասել է, որ հակված է Իրանի շուրջ ծագած խնդիրների դիվանագիտական լուծման, սակայն նաեւ ընդգծել է, որ Իրանին չի հաջողվել միջազգային հանրությանը համոզել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

Իրանը հնարավորություն ունի դա անել Թուրքիայում հունվարին սպասվող 5+1 ձեւաչափով բանակցությունների ժամանակ, կան ուղիներ, որոնցով մենք կարող ենք առաջ շարժվել, սակայն բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն կառուցողական մոտեցում ցուցաբերել», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Օբաման նաեւ կոչ է արել Թուրքիային եւ Իսրայելին հարթել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում առկա լարվածությունը եւ իր գոհունակությունն է հայտնել, որ պաշտոնական Անկարան այս ամսվա սկզբին երկու ինքնաթիռ է ուղարկել Իսրայել` օգնելու այդ երկրում բռնկված հրդեհի դեմ պայքարում:

«Թուրքիան եւ Իսրայելը ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցներն են, եւ ես կոչ եմ անում երկու կողմերին անել հնարավորը` իրենց հարաբերությունները վերականգնելու համար», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքը WikiLeaks կայքում, որտեղ պարունակվում են նաեւ կտրուկ արտահայտություններ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերաբերյալ, երկկողմ հարաբերությունները չի փչացնի:

Հղում անելով վերջերս էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցին` Օբաման հայտարարել է. «Մեր համագործակցությունը կայուն է, եւ մենք պայմանավորվել ենք, որ WikiLeaks-ի անպատասխանատու գործողությունները դրանց չեն սպառնում»:

Բարաք Օբաման նաեւ վերահաստատել է իրենց աջակցությունը Թուրքիային` Եվրամիությանը անդամակցելու ջանքերում եւ քուրդ անջատողականների դեմ պայքարում:

Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ պաշտոնական Անկարան պետք է ակտիվացնի ջանքերը Եվրամիության չափանիշներին համապատասխանելու համար` պետք է ընդլայնի քրիստոնյա փոքրամասնության իրավունքները եւ քրդական համայնքի ազատություններն ու բարեկեցությունը բարելավի: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ