News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությունը առաջին անգամ ցուցադրել է «Հվասոն-15» նոր հրթիռի նախապատրաստման եւ արձակման կադրերը, որը, ինչպես պնդում են, կարող է թիրախները խոցել ԱՄՆ ամբողջ տարածքում եւ հզոր մարտագլխիկ կրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կադրերը ցուցադրել է Ճապոնական NHK հեռուստաընկերությունը:

Տեսացիկները պատկերել են ուշ գիշերով  արձակման համալիրի վրա կանգնեցված հրթիռը եւ բուն արձակումը:  Ցուցադրվել է նաեւ շարժական ինքնագնաց արձակման հարթակը, որով տեղափոխել են երկաստիճան հրթիռը:

Ճապոնացի մասնագետները նշել են, որ առաջին անգամ են տեսնում ինքնագնաց արձակման հարթակի նման տեսակ՝ այն յուրաքանչյուր կողմից 9 անիվ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ