News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հայտարարել են, որ անթույլատրելի է միջպետական խնդիրները եւ միջազգային վեճերը լուծել ուժի կիրառման կամ սպառնալիքի միջոցով, միջկրոնական եւ միջազգային անհանդուրժողականության բորբոքման ճանապարհով եւ պետականության ոչնչացման այլ մեթոդներով, այդ թվում «գունավոր հեղափոխությունների» եւ «հիբրիդային պատերազմների» տեխնոլոգիաների կիրառմամբ:

Այս մասին ասվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարների հռչակագրում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 25-ամյակի եւ ՀԱՊԿ 15-ամյակի կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային հարաբերություններում հակամարտությունների ներուժի պահպանման համատեքստում պետությունները համոզիչ ջանք են գործադրել, որպեսզի Կազմակերպությունը կարողանա երաշխավորված պատասխան տալ իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձի դեպքում, խաղաղությունը խախտելու եւ իր պատասխանատվության ոլորտում անվտանգության ապահովման համար:

«Մենք՝ ՀԱՊԿ անդամ երկրներս, հիմք ենք ընդունում այն, որ Կազմակերպության ձեւավորված նորմատիվ իրավական բազան թույլ է տալիս անդամ պետությունների համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնել, ամրապնդել մեր պետությունների ռազամավարական նպատակների ընդհանրությունը եւ ՀԱՊԿ-ն փոխակերպել գործող բազմաֆունկցիոնալ միջազգային կառույցներից մեկի, որը տարածաշրջանային մակարդակում կկարողանա անվտանգություն ապահովել:

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կազմակերպության շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությանը:

Մեզ՝ ՀԱՊԿ անդամ երկրների պետության ղեկավարներիս, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության աճող սպառնալիքները, զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ապօրինի միգրացիայի, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները ապակառուցողական ազդեցության նպատակով օգտագործելը եւ հանրային գիտակցության մանիպուլյացիան առաջնորդեցին ՀԱՊԿ-ին զարգացնել իր ներուժը

ավանդական եւ նոր անվտանգության մարտահրավերներին արձագանելու համար, այդ թվում պետական ​​սահմանների պահպանման ոլորտում փոխգործակցության հարցերով եւ այս առումով վերահաստատում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների պետական ​​սահմանների պաշտպանության ապահովման մասին հայտարարությունը, որն ընդունվել է 2016-ի հոկտեմբերի 14-ին՝ Երեւանում, ՀԱՊԿ Հավաքական Անվտնմագության խորհրդի նստաշրջանում:

Մենք կոչ ենք անում ՄԱԿ անդամ պետություններին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաեւ ողջ համաշխարհային հանրությանը միավորել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համապարփակ կոալիցիայի շրջանակներում` ՄԱԿ կանոնադրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի հիման վրա », - նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ