News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրամիության նոր համալրումը ոչ մի կերպ չի կարողանա փոխհատուցել միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին Ռեւսկին:

Նրա խոսքով՝ Սերբիայի եւ Ալբանիայի անդամակցության մասին որոշումերը վաղուց են ընդունվել: «Այս որոշումներն ընդունվել են դեռեւս մինչեւ բրեքսիթը եւ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը»,- հիշեցրեց քաղաքագետը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո նոր անդամների միանալը կարող է ԵՄ դիրքերը թեթեւակի ամրապնդել, սակայն տեղի չեն ունենա արմատական դրական փոփոխություններ, քանի որ այս երկրների տնտեսությունները, իրենց հնարավորություններով եւ պոտենցիալով, չեն կարող համեմատվել Միացյալ Թագավորության տնտեսության հետ:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց, Նադեին Ռաեւսկին, Մեծ Բրիտանիան շատ խոշոր խաղացող է՝ ոչ միայն նրա տնտեսությունը հաշվի առնելով, այլեւ քաղաքական բաղադրիչը:

Հիշեցնենք, որ ԵՄ հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Հանը նոյեմբերի 28-ին հայտարարել էր անդամ երկրների պատրաստակամության մասին քննարկելու Բալկանյան տարածաշրջանի նոր երկրների անդամակցության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ