General Motors (GM) ամերիկյան ավտոկոնցեռնը մտադիր է արդեն 2019-ին փողոցներում գործարկել ինքնակառավարվող տաքսիներ, հայտնում է DW-ն։
Ծրագրված «գրաֆիկը» տեխնոլոգիական առաջընթացի ներկա մակարդակի վրա է հիմնվում, Սան Ֆրանցիսկոյում ներդրողների համար պրեզենտացիայի ժամանակ վրիպել են ավտոարտադրողի ներկայացուցիչները։ Այսպիսով GM-ը ավելի շուտ է մտադիր շահագործել ռոբոտ- տաքսիներ , քան նրա մրցակից ընկերություններից շատերը։ 2016-ին կոնցեռնը գնել էր Cruise Automation ստարտափ ընկերությունը, որը զբաղվում է ինքնակառավարվող մեքենաների համակարգերի մշակումով ու հիմա փորձարկում է անվարորդ մեքենաները փողոցային երթեւեկության պայմաններում։