Հայաստանում GSP+ ռեժիմի օգտագործումը 2014 թվականին 72 տոկոս մակարդակում է եղել: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում ատաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտերգրման հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենհաուերի» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ անցկացվող լսումների ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ 2015-ին այս մակարդակն աճել է մինչեւ 77 տոկոս, իսկ 2016-ին՝ 82 տոկոս: «Սրանք Եվրամիության պաշտոնական տվյալներն ու թվերն են: Ես մի քանի տարվա տվյալները ցուցադրեցի, որպեսզի միտումը ցույց տամ»,- նշեց Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկեորության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում: