News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 7-8-ը կայցելի Հունաստան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հունական աղբյուրներին:

Ակնկալվում է, որ Էրդողանը կհանդիպի իր հույն գործընկեր Պրոկոպիս Պավլոպուլոսի, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ երկկողմ հարաբերությունները, անվտանգության հարցերը եւ փախստականների ճգնաժամը քննարկելու համար:

Այցի շրջանակներում նա կայցելի նաեւ Հունաստանի հյուսիսում գտնվող Ֆրակիա, որտեղ ապրում է մուսուլմանական փոքրամասնությունը:

Էրդողանի վերջին այցը Հունաստան տեղի է ունեցել 2010 թվականին, երբ նա վարչապետ էր: Այս այցը 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին այցը Հունաստան կլինի:

ՆԱՏՕ դաշնակիցներ Հունաստանը եւ Թուրքիան 1996-ին պատերազմի եզրին էին գտնվում Էգեյան ծովում անմարդաբնակ կղզիների տիրապետման հարցով: Այդ ժամանակից ի վեր հարաբերությունները բարելավել են, սակայն Անկարան եւ Աթենքը լուրջ տարաձայնություններ ունեն Կիպրոսի հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ