News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը 2007 թվականին ընդունել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիա, եւ Հայաստանն այն ստորագրել է: Այս մասին դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը:.

Սակայն, չնայած դրան, նա նշեց, որ Հայաստանում դեռեւս հաշմանդամություն ունեցող անձանց համար լուրջ դրական փոփոխություններ չեն նկատվում, քանի որ Հայաստանը չի ստորագրել լրացուցիչ կամավոր արձանագրությունը: «Սա կարեւոր է, քանի որ, եթե Հայաստանը ստորագրի այս արձանագրությունը, մարդիկ սեփական մասնավոր բողոքներով միջազգային հանձնաժողովին կարող են դիմել»,-բացատրեց Ալավերդյանը` նշելով, որ այդ փաստը ձեռնտու չէ որոշ պաշտոնյաների, քանի որ նրանց կարծիքով բողոքների թիվը կավելանա: Այս պարագայում, ըստ փորձագետի, Հայաստանը ընդհանրապես չպետք է ստորագրեր սույն կոնվենցիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ