News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պետական մեղադրողը պահանջել է տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին դատապարտել  10 տարվա խիստ ռեժիմի եւ 500 մլն ռուբլի տուգանքի, հայտնում է Gazeta-ն: 

Ուլյուկաեւին մեղադրում են «կաշառք վերցնելու» մեջ, որով առավելագույն պատժաչափը 15 տարի ժամկետով ազատազրկումն է: Դատախազի ճառից հետո ելույթ կունենան պաշտպանները, այնուհետեւ Ուլյուկաեւը հանդես կգա վերջին խոսքով, որից հետո դատարանը խորհրդակցական սենյակ կհեռանա դատավճիռը կայացնելու: Դատախազը միջնորդել է Ուլյուկաեւի մեղադրանքից բացառել շորթման մեղադրանքը՝ համարելով, որ նա մեղավոր է միայն 2 մլն դոլարի կաշառք վերցնելու մեջ: Դրանից բացի, մեղադրողը կարծում է, որ Ուլյուկաեւի խնամքին անչափահաս երեխաներ ունենալը նրա մեղքը մեղմացնում է:

Մեղադրանքի կողմը խնդրում է նաեւ հաշվի առնել նախկին նախարարի տնային կալանքի մեջ  անցկացրած ժամկետը, սակայն նրան զրկել պետական պարգեւներից եւ պետական խորհրդականի աստիճանից: Դատախազը նաեւ պահանջում է Ուլյուկաեւին արգելել պատիժը կրելուց  հետո 10 տարի պետական պաշտոններ զբաղեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ