News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ռոսսելխոզնադզորը» Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է 710 կգ սառեցրած ձկան եւ ծովամթերքի ձեւակերպումը, որը մատակարարվել էր Հայաստան ուղարկելու համար: Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի»  Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի վարչության մամուլի ծառայությունը:

««Ռոսսելխոզնադզորի» Մոսկվայի, Մոսկվայի եւ Տուլայի մարզերի վարչությունը  «Վնուկովո» օդանավակայանում «Վնուկովո-Կարգո» ԲԲԸ ժամանակավոր պահման պահեստարանում կասեցրել է Հայաստան ուղարկելու համար նախատեսված սառեցված ձկան եւ ծովամթերքի ընդհանուր 710,53 կգ քաշով 2 խմբաքանակի ձեւակերպումը, որոնք մատակարարվել են՝ կից ունենալով Մաքսային միության 2017 թվականի նոյեմբերի 15-ի անասնաբուժական հավաստագրերը: Անասնաբուժական ստուգում անցկացնելիս հայտնաբերվել է արտադրանքի մի մասի անասնաբուժական կից փաստաթղթերի բացակայությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Բեռնումն արգելվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ