News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոսկվան նպատակ ունի համագործակցել Վաշինգթտոնի հետ, սակայն Արեւմուտքում կան քաղաքական ուժեր կան, որոնց ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը եւ ԱՄՆ-ին սառը պատերազմի դարաշրջան վերադարձնել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ընդհանուր առմամբ մեր վերաբերմունքը Միացյալ Նահանգների նկատմամբ համագործակցելու ցանկությունն է», - Պետդումայում ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Զախարովան շեշտել է, որ Վաշինգթոնի հետ համագործակցության նպատակը «ոչ թե թուլության կամ ագրեսիվ քաղաքականություն վարելու անկարողությունից է գալիս, այլ հասկանալով, որ ... կա քաղաքական շրջանակների մի մաս, որը իր շահերից ելնելով, ամեն ինչ կանի նման քաղաքականություն վարելու համար»:

 «Պետք է երակարաժամկետ շահերով կողմնորոշվել: Բայց նաեւ պետք է  հասկանալ, որ Արեւմուտքում կան շատ քաղաքական ուժեր՝ եւ ԱՄՆ-ում եւ ոչ միայն, որոնց, ցավոք, շատ ձեռնտու է մեր լրտավամիջոցների եւ մեր քաղաքացիական հասարակությունների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների բախումները եւ մեզ սառը պատերազմի դարաշրջան վերադարձնելու փորձը», — ասել է Զախարովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ