News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կատարի իշխող էմիրը Քուվեյթում Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի նիստին կմասնակցի, հաղորդում է AP-ն:

Նշվում է, որ Քուվեյթի եւ արաբական երկրների միջեւ տարաձայնությունները կարող են վերջ դնել Խորհրդի գոյությանը: Արդեն հիմա Բահրեյնը հայտարարել է, որ չի մասնակցի որեւէ հանդիպումներին, որին կմասնակցի Կատարը:

Կատարի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շեյխ Թամիմ բին Համադ ալ Տանին կմեկնի Քուվեյթ Խորհրդի նիստին մասնակցելու համար: Նիստը տեղի կունենա վաղը`դեկտեմբերի 5-ին:

Բահրեյնի Խորհրդի անդամները, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները Կատարի  հետ հարաբերությունները խզել են՝ նրան ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրելով: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ