News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մինեսոտայի ոստիկանության բաժինը անսովոր նամակ է ստացել անանուն վարորդից: Ծրարում հազար դոլար է եղել ու ներողություն խնդրելու մասին գրություն ավելի քան 30 տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի համար, հաղորդում է Pioneer Press-ը:

Նամակում հեղինակը պատմել է, թե 1985 կամ 1986 թվականին գիշերը հարվածել է կայանված ավտոմեքենային: Նա անհետացել է վթարի վայրից եւ իր մասին ոչ մի տեղեկություն չի թողել: Հեղինակը խնդրում է գտնել արխիվային նյութերը եւ գտնել ավտոմեքենայի սեփականատիրոջը`գումարը փոխանցելու համար: Եթե դա չհաջողվի անել, նվիրաբերել բարեգործությանը:

Ըստ բաժանմուքնի ղեկավար Բիլ Մեսերիխի՝ արխիվում այդ ժամանակահատվածի մասին նյութեր չկան, դրա համար գումարը բարեգործության համար կուղղվի: Դրանք ոստիկանության համար նոր սարքավորումների ձեռքբերման վրա կծախսվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ