News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ խորհրդարանը մերժեց քառօրյա նիստի օրակարգում դրված Եվրասիական տնտեսական  միությունից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի հայտարարության նախագիծը։ ԱԺ 76 պատգամավոր դեմ է քվեարկել, միայն 6-ը՝ կողմ։

Վարման կարգով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց. «ԵՏՄ-ԵՄ քննարկումների հետ կապված պետք է արձանագրել հետեւյալը՝ ՀՀ-ին հաջողվել է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ արտաքին քաղաքականության ոլորտում առաջ տանել ՀՀ շահերը։ ԵՏՄ-ԵՄ արհեստական հակադրությունը չի բխում Հայաստանի շահերից եւ վստահ եմ, որ մեզնից ձախ նստած խմբակցությունը եւս դա լավ գիտակցում է»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին անդրադառնալով Ֆարմանյանի ելույթին՝ ասաց. «Հակադրություն եղել է մեր հանրապետական գործընկերների ներկայացրած փաստարկների մեջ։ Ես ձեզ առաջարկում եմ մարզեր այցելել եւ մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքներն այսքան թանկանում եւ հուվարի 1-ից ինչու են թանկանալու։ Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, բացատրեք, որ ապրանքները չեն թանկանում»։

Նրա խոսքով, այս տարիների ընթացքում չկա մեկ ուսումնասիրություն, որը կխոսի այն մասին, որ ԵՏՄ-ն օգուտ է Հայաստանին: «Դրա համար էլ տեղի ունեցան ահասարսուռ քննարկումներ, ու ահաբեկման ֆոնին էլ քննարկվում էր մեր նախագիծը։ Ձեր կողմից հակառուսական տրամադրություններ են Հայաստանում տարածվել, վստահ եմ, որ ՌԴ ձեր գործընկերները հիասթափված են ձեզանից, որ այդքան հակառուսականություն եք տարածում մեր ժողովրդի մեջ»:

Մարուքյանը նշեց նաեւ, որ ՌԴ-ի ու իշխանության ներկայացուցիչների համար Հայաստանը չի դիտարկվել որպես զարգացող Հայաստան, ՌԴ դաշնակից Հայաստան:

ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանն էլ նշեց. «Այն եզրահանգումները, որ արվում են, թե թանկացումները կապված են ԵՏՄ-ի հետ, չկա որեւէ տնտեսական հիմնավորում դրա վերաբերյալ, որ ներդրումները դրա համար են նվազել»:

Հերթական քառօրյա նիստում քննարկվում են նաեւ ռուսական ռազմական վարկի տրամադրման հարցերը, «Ընտանիքում բռնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ու «ԵՏՄ Մաքսային օրենսգրքի» մասին պայմանագրի վավերացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ